Թբիլիսիի մանկապարտեզներում գրանցման գործընթացում փոփոխություններ են մտցվում
2023-2024 ուսումնական տարում Թբիլիսիի մանկապարտեզների գրանցման գործընթացին կավելացվի ևս մեկ առաջնահերթ խումբ,- ասել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն քաղաքապետարանի այսօրվա նիստում։
Նրա պարզաբանմամբ՝ նոր կանոնի համաձայն՝ մանկապարտեզներում գրանցումը կիրականացվի երեք փուլով:
«Գրանցման ժամանակ հատկացվում են սոցիալական խմբեր, որոնց տրվում է առաջնահերթություն։ Այդ խմբերին կավելանան քաղաքային մանկապարտեզների աշխատողների երեխաները, քանի որ այդ մարդիկ նույնպես կարիք ունեն աջակցության և պայմանների ստեղծման իրենց պարտականությունները լիարժեք կատարելու համար՝ որպես ցանկացած այլ մասնագիտության ներկայացուցիչներ»,- ասել է Կախա Կալաձեն։
Թբիլիսիի քաղաքապետի խոսքով՝ մինչ այժմ առաջին փուլում գրանցվում էին առաջնահերթ սոցիալական խմբերը, իսկ երկրորդում՝ համընդհանուր գրանցումն էր։
«Առաջին փուլում կգրանցվեն առաջնահերթ սոցիալական խմբերը ներկայացնող երեխաները, երկրորդ փուլում՝ Թբիլիսիի քաղաքապետարանի տարածքում գրանցված երեխաները, իսկ երրորդ փուլում կհայտարարվի համընդհանուր գրանցում։ Նշված փոփոխությունների համար մենք կդիմենք ավագանուն և հաստատվելուց հետո հուլիսին կսկսենք գրանցման գործընթացը»,- ասել է Կախա Կալաձեն։
Նրա խոսքով, բացի այդ, քաղաքապետարանը շարունակում է ժամանակակից չափանիշների մանկապարտեզների կառուցումը։