Թբիլիսիի մանկապարտեզներում դաստիարակվողների էլեկտրոնային գրանցումը սկսվելու է հունիսի 12-ին
Թբիլիսիի հանրային մանկապարտեզներում 2019-2020 կրթական-դաստիարակչական տարվա համար դաստիարակվողների ընդունման նպատակով, էլեկտրոնային գրանցումը սկսվելու է 2019 թվականի հունիսի 12-ին:
Մանկապարտեզների կառավարման գործակալության լրատվությամբ, գրանցումը անց է կացվելու երկու փուլով, Թբիլիսիի մանկապարտեզների կառավարման գործակալության կայք էջի (www.kids.org.ge) վրա առաջին փուլի գրանցումը սկսվելու է հունիսի 12-ին, ժամը 12:00-ին, որի ժամանակ գրանցվել կարող են ՝ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների, «պետական հոգածության գործակալության» մասնաճյուղի, մանկական տան բենեֆիցիարները, հատուկ կրթական կարիք ունեցող երեխաները, այն ընտանիքների երեխաները, որոնց քույրը կամ եղբայրը ստանում են տվյալ մանկապարտեզի ծառայությունը, Թբիլիսիում 2015 թվականի հունիսի 13-14-ին տեղի ունեցած աղետի հետևանքով տուժած ընտանիքների երեխաները, միայնակ ծնողի կարգավիճակ ունեցող անձանց երեխաները:
Հատկանշական է, որ առանձնահատուկ կրթական կարիք և միայնակ ծնողի կարգավիճակ ունեցող ծնողների երեխաների գրանցումը էլեկտրոնային չի լինելու, նրանք պետք է հատուկ փաստաթղթեր ներկայացնեն մանկապարտեզների կառավարման գործակալություն:
Գրանցման երկրորդ փուլը սկսվելու է հունիսի 19-ի ժամը 12:00-ին, այդ ժամանակ գրանցում կարող են անցնել բոլոր ցանկացողները, ովքեր չեն մտել առաջին փուլում գրանցում անցնողների անվանակարգ:
Հատկանշական է նաև, որ գրանցում կանցնեն բոլոր այն երեխաները, ովքեր կրթական տարվա սկբին և ոչ թե գրանցման ժամանակ կլինեն երկու տարեկան: Այս տարի մանկապարտեզների թվին ավելացել է չորս նորակառույց շենք, որոնք բացվելու են ընթացիկ տարվա աշնանը, այդպիսով ազատ տեղերի քանակը այս տարի հասնում է 15000-ի: