Թբիլիսիի մանկապարտեզների գործակալություն. Կաթն ու կաթնամթերքը, որը մատակարարվում է Թբիլիսիի մանկապարտեզներին, լիովին համապատասխանում է պետության կողմից սահմանված բոլոր ստանդարտներին
Թբիլիսիի մանկապարտեզների գործակալությունը հայտարարություն է տարածել։
Ինչպես նշված է հայտարարության մեջ, Թբիլիսիի մանկապարտեզներին մատակարարվող կաթն ու կաթնամթերքը լիովին համապատասխանում են պետության կողմից սահմանված բոլոր ստանդարտներին։
«Հասարակության բարձր հետաքրքրության հաշվառմամբ ցանկանում ենք տեղեկացնել, որ Թբիլիսիի մանկապարտեզներին մատակարարվող կաթն ու կաթնամթերքը լիովին համապատասխանում են պետության կողմից սահմանված բոլոր ստանդարտներին։
Թբիլիսիի մանկապարտեզներում մթերքի մատակարարումից մինչև դրա պատրաստում, սննդի ամբողջ գործընթացը պարբերաբար վերահսկվում է։
Թբիլիսիի մանկապարտեզների կառավարման գործակալությունը առաջնորդվում է այն տեխնիկական կարգավորումներով և կանոնակարգերով, որոնք սահմանվում են պետական ստանդարտներով։ Մանկապարտեզներում կիրառվում է շուրջ 60 տեսակի սննդամթերք, և յուրաքանչյուր հաստատություն խստորեն պահպանում է բոլոր տեխնիկական պահանջները», – նշվում է հայտարարության մեջ։
Կաթնամթերքի ստուգման արդյունքներին կարող եք ծանոթանալ հղումովհղումով։