Թբիլիսիի Լագունա Վերեի շրջակայքում սպանություն է տեղի ունեցել:
Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են ՆԳՆ-ում, երկու մարդ է սպանվել։
Գերատեսչության տվյալներով, հետաքննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի 236-րդ և 109-րդ հոդվածներով, որոնք նախատեսում են ապօրինի կերպով հրազեն գնելը, պահելը, կրելը և ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորյալ սպանություն։
Ըստ առկա տեղեկությունների, սպանությանը նախորդել է վիճաբանություն։ Բացի այդ, ըստ տեղեկությունների, կան նաև վիրավորներ։