Թբիլիսիի քաղաքային խորհուրդը հաստատել է մայրաքաղաքի կառավարության նոր կազմը
Թբիլիսիի մունիցիպալիտետի նոր կառավարությունը հաստատվել է։
Քաղաքային ժողովի նիստում աջակցություն է հայտնվել մայրաքաղաքի քաղաքապետի կողմից ներկայացված քաղաքապետի տեղակալների, ծառայությունների ղեկավարների և թաղապետերի թեկնածություններին։
Կախա Կալաձեն հանդես է եկել ելույթով և ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել հանրությանը՝ ընտրություններում ցուցաբերած աջակցության համար։
«Կրկին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզանից յուրաքանչյուրին՝ աջակցության և կողքին լինելու համար։ Ամեն ինչ կարվի, որպեսզի արժանապատվորեն ծառայենք մեր քաղաքին։ Մայրաքաղաքում բազմաթիվ մարտահրավերներ ու խնդիրներ կան։ Բնակչության մեծամասնությունը հենց մեզ վստահեց այս ուղղությունը, որպեսզի ամեն ինչ արժանապատիվ պատասխան ստանա։ Մենք ունենք շատ հավակնոտ ծրագրեր՝ կոնկրետ նախագծերի տեսքով։ Պատրաստ ենք իմ թիմի անդամների հետ միասին՝ ձեր ներգրավմամբ, 24-ժամյա ռեժիմով ծառայել մեր քաղաքին և թբիլիսցիներին», – նշել է Թբիլիսիի քաղաքապետը։
Քաղաքային ժողովի որոշմամբ՝ Թբիլիսիի փոխքաղաքապետը մնում է Գիորգի Թքեմալաձեն, իսկ քաղաքապետի տեղակալներ կլինեն Իրակլի Բենդելիանին, Անդրია Բասիլայան և Կախա Աբուլաձեն։
Թբիլիսիի քաղաքապետարանի վարչության պետն է լինելու Վլադիմեր Չիղլաձեն, շրջակա միջավայրի պաշտպանության քաղաքային ծառայության պետը՝ Փաաթա Տոգոնիձեն, տնտեսական զարգացման քաղաքային ծառայության պետը՝ Վախթանգ Լոմջարիան, Թբիլիսիի մունիցիպալ տեսչության պետը՝ Գոգի Չիքովանին, ենթակառուցվածքների զարգացման քաղաքային ծառայության պետը՝ Գիորգի Աբութիձեն, իրավաբանական քաղաքային ծառայության պետը՝ Սերգո Բիրկաձեն, մշակույթի, կրթության, սպորտի և երիտասարդական հարցերի քաղաքային ծառայության պետը՝ Իրակլի Գվիլավան, ֆինանսների քաղաքային ծառայության պետը՝ Գայոզ Թալակվաձեն, մունիցիպալ գնումների քաղաքային ծառայության պետը՝ Դավիթ Մալանիան, առողջապահության և սոցիալական ծառայությունների քաղաքային ծառայության պետը՝ Գելա Չիվիաշվիլին, իսկ անվտանգության քաղաքային ծառայության պետը՝ Նիկոլոզ Չոնքաձեն։
Ինչ վերաբերում է Թբիլիսիի թաղապետերին, Չուղուրեթիի թաղապետը կլինի Դավիթ Մակացարիան, Դիդուբեի թաղապետը՝ Դավիթ Գելովանին, Գլդանու թաղապետը՝ Բեսիկ Կալաձեն, Վակեի թաղապետը՝ Լևան Քիփիանին, իսկ Իսանիի թաղապետը՝ Ակակի Խլաբուստովը։ Քրթսանիսիի թաղապետ կլինի Լաշա Ցագուրիան, Մթածմինդայի՝ Դավիթ Կիրկիտաձեն, Նաձալադևիի՝ Իրակլի Անդղուլաձեն, Սաբուրթալոյի՝ Գայոզ Վասաձեն, իսկ Սամգորիի թաղապետը՝ Կախա Սամխարաձեն։
Տեղեկատվությունը տարածել է Թբիլիսիի քաղաքապետարանը։