Թբիլիսիի քաղաքային խորհրդի նիստում «Վրացական երազանքի» և ընդդիմության ներկայացուցիչները առճակատվել են
Թբիլիսիի քաղաքային խորհրդի նիստում «Վրացական երազանքի» և ընդդիմության ներկայացուցիչները առճակատվել են

Թբիլիսիի քաղաքային խորհրդի նիստում բանավոր և ֆիզիկական բախում է տեղի ունեցել: Բախումը հաջորդել է «Վրացական երազանքի» պատգամավոր Իրակլի Խելաձեի հայտարարությանը։

Ինչպես նիստում հայտարարել է Խելաձեն, Սակրեբուլոյի ընդդիմադիր պատգամավորները փորձում են դիվիդենտներ ստանալ հոկտեմբերի 13-ին Վակեի այգում տեղի ունեցած ողբերգությունից և այդ փաստն օգտագործել իրենց օգտին։ Բացի այդ, իշխող թիմի պատգամավորը ընդդիմադիր գործընկերներին մեղադրել է շահարկումների մեջ։

Խելաձեի այս հայտարարությունը առաջացրել է հակառակորդների զայրույթը, որից հետո մի քանի րոպե Թբիլիսիի քաղաքային խորհրդի նիստերի դահլիճում աղմուկ ու բախում է եղել։

Այս փաստի պատճառով սակրեբուլոյի նախագահը ստիպված է եղել դադարեցնել նիստում պատգամավորների ելույթների ընթացակարգը։ Դրանից հետո ընդդիմությունը լքել է նիստերի դահլիճը։