Թբիլիսիի քաղաքային դատարանում տեղի է ունեցել Կակուլիա եղբայրների գործով նախաքննական նիստը
Թբիլիսիի քաղաքային դատարանում տեղի է ունեցել Դավիթ և Գուրամ Կակուլիա եղբայրների գործով նախաքննական նիստը։ Ինչպես դատավարության ժամանակ հայտարարեցին ամբաստանյալները, ձերբակալության ժամանակ ոստիկանները վարձակալած բնակարանում զենք են դրել։
Դատախազ Թամար Ղուլջանիշվիլին լրագրողներին պարզաբանել է հարցը և նշել, որ Գորգասալիի փողոցում վարձակալած բնակարանի խուզարկությանը ներկա են եղել բնակարանի սեփականատերը, փորձագետներ և ոստիկաններ, և նրանք չեն հաստատում, որ ոստիկանները վարձակալած բնակարանում զենք են դրել։
Բացի այդ, այսօրվա դատական նիստում դատավորը թույլատրելի ճանաչեց պաշտպանական և մեղադրող կողմերի ապացույցները։ Պաշտպանական կողմը միջնորդեց անընդունելի ճանաչել մեղադրող կողմի որոշ ապացույցներ, սակայն դատավորը մերժեց միջնորդությունը։ Գործի բովանդակային քննարկումը կշարունակվի սեպտեմբերի 12-ին։
Հիշեցնենք, որ Կակուլիա եղբայրները Օրթաճալայում իրավապահների կողմից ձերբակալվել էին մայիսի 30-ին։ Դատախազությունը մեղադրյալներին առաջադրել է մի քանի հոդված: Մասնավորապես, նրանք մեղադրվում են սպանության փորձի, սահմանն ապօրինի հատելու, ապօրինի զենք-զինամթերք գնելու-պահելու մեջ։
Գուրամն ու Դավիթ Կակուլիաները մեղքը չեն ընդունում: