Թբիլիսիի քաղաքային դատարանում ընթանում է Միխեիլ Սաակաշվիլիի գործով ձերբակալվածների դատավարությունը
Թբիլիսիի քաղաքային դատարանում շարունակվում է Միխեիլ Սաակաշվիլիի գործով ձերբակալված՝ Գիորգի Նարիմանիձեի, Էլգուջա Ցոմաիայի, Զուրաբ և Շալվա Ծոծորիաների դատավարությունը։
Այսօրվա դատական նիստին կվերանայվի ձերբակալվածների նկատմամբ կիրառված խափանման միջոցը:
Դատախազությունը պահանջում է անփոփոխ թողնել կալանավորների նկատմամբ խափանման միջոցը։
Պաշտպանական կողմը միջնորդություն կներկայացնի կալանավորին առանց խափանման միջոցի ազատ արձակելու մասին։
Հիշեցնենք, որ հետաքննությունը ընթանում է Վրաստանի ՔՕ 375-րդ հոդվածի երկրորդ մասով, 344-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» ենթակետով և 344-րդ հոդվածի 1-ին մասով։
Մեղադրյալներ՝ Գիորգի Նարիմանիձեն, Էլգուջա Ցոմայան, Շալվա և Զուրաբ Ծոծորիաները մեղադրվում են ծանր հանցագործությունը կոծկելու մեջ։ Էլգուջա Ցոմաիային բացի այդ մեղադրանք է առաջադրվել ապօրինի սահմանը հատելուն աջակցելու մեջ: