Թբիլիսիի քաղաքային դատարանում ընթանում է անչափահասին ծեծի ենթարկելու գործով դատական նիստը
Թբիլիսիի քաղաքային դատարանում ընթանում է անչափահասին ծեծի ենթարկելու գործով դատական նիստը

Թբիլիսիի քաղաքային դատարանում ընթանում է անչափահասին ծեծի ենթարկելու գործով դատական նիստը

Դատախազությունը կալանավորված իրավապահների նկատմամբ որպես խափանման միջոց պահանջում է կիրառել բանտարկությունը: Մեղադրող կողմը պահանջում է նաև պարեկային տեսուչներին զրկել լիազորություններից։

Դատախազ Ալեքսանդր Չխեիձեի խոսքով՝ թաքնվելու վտանգների, ինչպես նաև վկաների վրա ազդեցության պատճառով նրանք պահանջում են որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը։

Դատախազի խոսքով՝ մեղադրյալներն իրենց ցուցմունքներում հաստատում են, որ հունվարի 23-ին դեպքի պահին եղել են մետրոյում, թեպետ ասում են, որ հրապարակված կադրերում երևացող անձինք իրենք չեն։ Մեղադրող կողմը չի բացառում, որ հանգամանքները պարզելու դեպքում գործը կարող է վերաորակվել։

Դատական ​​նիստին մասնակցում է տուժող անչափահասը:

Դատախազության տարածած հաղորդագրության համաձայն՝ անչափահասի նկատմամբ բռնություն գործադրելու համար ձերբակալված պարեկային տեսուչին մեղադրանք է առաջադրվել անմարդկային վերաբերմունքի համար, իսկ դեպքին մասնակցած երկրորդ պարեկային տեսուչին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։