Թբիլիսիի քաղաքային դատարանում այսօր անցկացվելու է Մարյաննա Չոլոյանի դատավարությունը
Թբիլիսիի քաղաքային դատարանում այսօր անցկացվելու է 15-ամյա Լուկա Սիրաձեի գործով մեղադրյալ Մարյաննա Չոլոյանի դատավարությունը:
Մարյաննա Չոլոյանի փաստաբան Արչիլ Շաբաշվիլին հայտարարում է, որ դատարանում այսօրվանից սկսվելու է ապացույցների քննումը, որոնք կողմերը ներկայացրել են դատարանում:
Մեծ հավանականությամբ, նախադատական նիստի նման, Մարյաննա Չոլոյանը այս անգամ ևս չի ներկայանա դատարան: Նրանք ուշ գիշեր տեղափոխել են Ղուդուշաուրիի կլինիկա:
Մեղադրյալ քննիչ Մարյաննա Չոլոյանին ձերբակալել էին 2019 թվականի դեկտեմբերի 19-ին: