Թբիլիսիի քաղաքային դատարանում կինոլոգներ են աշխատում։ Շենքի տարածք ոչ ոքի չի թույլատրվում մտնել։ Քաղաքային դատարանում այսօր նշանակված բոլոր գործերը հետաձգվել են։
Որպես պատճառ նշվում է անանուն զանգը, ըստ որի շենքում հավանաբար պայթուցիկ սարք կա։
«Եկա, դատավարություն պիտի անեի, բայց ինձ ասացին, որ արտակարգ իրավիճակ է։ Այսօր բոլոր գործընթացները հետաձգված են, փակված։ Հարցրեցի պատճառը, ասացին, որ անանուն զանգ է եղել, որ շենքում ռումբ կա, եկել են փորձագետներ, հետևաբար բոլոր դատավարությունները հետաձգվել են»,- ասաց փաստաբան Գիորգի Բերուաշվիլին։
Նման իրավիճակ է նաեւ Գորիի, Զուգդիդիի եւ Քութայիսիի դատարաններում։