Թբիլիսիի քաղաքային դատարանի մոտ ձերբակալել են Գիգի Ուգուլավային
Թբիլիսիի քաղաքային դատարանի մոտ ձերբակալել են Գիգի Ուգուլավային

Գիգի Ուգուլավային իրավապահները բերման են ենթարկել Թբիլիսիի քաղաքային դատարանի մոտ շարունակվող առերեսման ժամանակ։

Իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ ոստիկանությունը դատարանի դիմաց հավաքված Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցներին խնդրել է ազատել երթևեկելի հատվածը։

Բացի այդ, ոստիկանները տարածքից հեռացրել են ևս մի քանի հոգու։

Նոյեմբերի 7-ի գործը քննվում է Թբիլիսիի քաղաքային դատարանում, որին ներկա է նաև մեղադրյալ Միխեիլ Սաակաշվիլին։