Թբիլիսիի քաղաքային դատարանը քննարկում է Լաշա Նակաիձեի նկատմամբ խափանման միջոցի հարցը
Թբիլիսիի քաղաքային դատարանը քննարկում է Լաշա Նակաիձեի նկատմամբ խափանման միջոցի հարցը

Թբիլիսիի քաղաքային դատարանը քննարկում է «Մթավարի ալիքի» առավոտյան հաղորդաշարի հաղորդավար Լաշա Նակաիձեի նկատմամբ խափանման միջոցը։

Դատավորը մեղադրող կողմի միջնորդության հիման վրա փակեց նիստը։ Մեղադրող կողմը նիստը փակելու պատճառ է բերել այն, որ գործը սեռական բռնության մասին է։

«Այսօր մենք կտեսնենք սեռական հանցագործության հետ կապված դեպք։ Կարծում եմ, որ գործընթացը պետք է ընթանա փակ ռեժիմով»,- ասել է դատախազ Նաթիա Զոիձեն, ինչի հետ դատավորը համաձայնել է։

Միաժամանակ մեղադրող կողմը պահանջում է ազատազրկում։ Դատախազի խոսքով՝ առկա է փախուստի, հանցագործությունը կրկին կատարելու և վկաների վրա ազդելու վտանգ։

Մինչ դատավարության սկսվելը պաշտպանական կողմը մեկնաբանություններ չտվեց։

Դատախազությունը մեղադրանք է առաջադրել Լաշա Նակաիձեին՝ բռնաբարության, ընտանեկան բռնության և սպանության սպառնալիքների փաստերով, ինչը նախատեսում է վեցից ութ տարվա ազատազրկում։