Թբիլիսիի քաղաքային դատարանը կալանք է սահմանել Ալեքսանդր Շեղիլաձեի դիտավորյալ սպանության մեջ մեղադրվող Գիորգի Մղեբրիշվիլիին
Թբիլիսիի քաղաքային դատարանը Թբիլիսիի ոստիկանության գլխավոր հետախուզական բաժնի պետ Ալեքսանդր Շեղիլաձեի կանխամտածված սպանության մեջ մեղադրվող ՆԳՆ Կադրերի վարչության աշխատակից Գիորգի Մղեբրիշվիլիին խափանման միջոց է սահմանել կալանքը։
Մեղադրող կողմը միջնորդեց կիրառել խստագույն միջոց, քանի որ առկա են թաքնվելու, վկաների վրա ազդելու և նոր հանցագործություններ կատարելու վտանգներ։
Ամբաստանյալի որոշմամբ պաշտպանական կողմը միջնորդություն չի ներկայացրել։ Գիորգի Մղեբրիշվիլին իր դիրքորոշումը հայտնել է այսօրվա նիստում: Նա հայտարարել է, որ հանցագործությունը դիտավորությամբ չի կատարել։