Թբիլիսիի քաղաքային դատարանը Գելա Խասաիային մեղավոր է ճանաչել վարչական իրավախախտման մեջ և դատապարտել 12 օրվա կալանքի

13:43, 16.04.2025

Թբիլիսիի քաղաքային դատարանը «Փոփոխությունների համար կոալիցիայի» անդամ Գելա Խասաիային վարչական իրավախախտ է ճանաչել։ Դատավորը նրան դատապարտեց 12-օրյա վարչական կալանքի։

Գելա Խասաիան ձերբակալվել է դատարանի դահլիճում։

Հիշեցնենք, որ Գելա Խասաիան վարչական կալանքի էր ենթարկվել մարտի 31-ին։ Ներքին գործերի նախարարությունը նրան մեղադրել էր ոստիկանության աշխատակցի օրինական պահանջին չենթարկվելու մեջ։

Նմանատիպ