Թբիլիսիի քաղաքային դատարանը Դավիթ և Գուրամ Կակուլիաներին մեղավոր է ճանաչել և դատապարտել 9-9 տարվա ազատազրկման
Թբիլիսիի քաղաքային դատարանը Դավիթ և Գուրամ Կակուլիաներ եղբայրներին մեղավոր է ճանաչել։ Դատավոր Զվիադ Շարաձեի որոշմամբ ամբաստանյալները դատապարտվել են 9-9 տարվա ազատազրկման։
Դատավորի որոշմամբ՝ Կակուլիա եղբայրների նկատմամբ զանգվածային սպանության փորձի մեղադրանքը վերաորակվել է դիտավորությամբ առողջությանը պակաս ծանր վնաս պատճառելուն։ Ինչ վերաբերում է խմբով հրազեն, ռազմամթերք ապօրինի գնել-պահելու-կրելուն, ապա դատավորը մեղադրյալներին դատապարտել է միայն խմբակային կրելու համար՝ մեղավոր ճանաչելով սահմանն ապօրինի հատելու համար։
Տեղեկության համար, Դավիթ և Գուրամ Կակուլիաների հետաքննությունը կապված է մայիսի 27-ին Արաղիշվիլի փողոցում Սերգի Կուրթիաշվիլիի սպանության փորձի, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, կրելու, ինչպես նաև սահմանն ապօրինի հատելու հետ։