Թբիլիսիի քաղաքապետի հանձնարարությամբ մոնիտորինգի անձնակազմը կկարգավորի մետրոյի կայարաններում ուղևորահոսքը պիկ ժամերին
Թբիլիսիի քաղաքապետի հանձնարարությամբ մոնիտորինգի անձնակազմը կկարգավորի մետրոյի կայարաններում ուղևորահոսքը պիկ ժամերին

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հանձնարարությամբ մոնիտորինգի աշխատակիցները կկարգավորեն մետրոյի կայարաններում ուղեւորահոսքը պիկ ժամերին։ Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են Թբիլիսիի քաղաքապետարանի մամուլի ծառայությունում։

«Այսօր Թբիլիսիի քաղաքապետը համապատասխան ծառայություններին հանձնարարել է կարգավորել խնդրահարույց մետրոյի կայարաններում ուղեւորահոսքը, որպեսզի քաղաքացիները կարողանան անվտանգ ու անխափան տեղաշարժվել։

Այդ նպատակով մոնիտորինգի անձնակազմը սկսել է կարգավորել ուղևորահոսքը պիկ ժամերին»,- հայտնել են Թբիլիսիի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։