Այսօր Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հանդիպելու է տաքսու վարորդներին: Ցուցարարների դժգոհության պատճառը տաքսու բարեփոխման շրջանակներում նախատեսված այն կանոնակարգերն են, որոնց համաձայն, մեքենայի գույնի վրա տարածվում է սահմանափակում, իսկ աջ ղեկ ունեցող տաքսիներով սպասարկումը արգելվում է:
Եթե մայրաքաղաքի կառավարությունը հոկտեմբերից գործարկվող կանոնակարգերը չհետաձգի կամ չեղարկի, վարորդները սպառնում են սկսել մասշտաբային հանրահավաքներ:
«Հուսով ենք, Կախա Կալաձեն կմտածի և որոշում կկայացնի, գնալ զիջման: Եթե պարոն Կախան չգնա զիջման, կստանա բողոքի ցույցեր, երթեր»,- հայտարարել է տաքսու վարորդ Վալերի Քադագիշվիլին:
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարում է, որ քաղաքապետարանը գնացել է զիջումների: Թբիլիսիի քաղաքապետը համարում է, որ այս պահանջներն արդեն պատկանում են «Լեյբորիստական կուսակցությանը»: