Թբիլիսիի քաղաքապետարանի աջակցությամբ, ուսանողների և երիտասարդ մասնագետների համար արտասահմանցի փորձագետները կանցկացնեն վարպետաց դասեր և վորքշոփներ
Թբիլիսիի քաղաքապետարանի աջակցությամբ, ուսանողների և երիտասարդ մասնագետների համար արտասահմանցի պրոֆեսորները և փորձագետները կանցկացնեն վարպետաց դասեր և վորքշոփներ: Այս մասին քաղաքապետը զրուցել է Թբիլիսիի կառավարության նիստին:
Կախա Կալաձեի խոսքով, նախագիծն իրականացվում է համալսարանների հետ համագործակցությամբ:
«Նախագծի շրջանակներում արդեն ֆինանսավորվել է ութ արտասահմանցի փորձագետի այցը Թբիլիսի, որոնք կանցկացնեն վարպետաց դասեր և վորքշոփներ ճարտարապետության, քաղաքային զարգացման, մշակույթի, մենեջմենթի, հանրային առողջության և արվեստի ուղղություններով: Ընդհանուր առմամբ, միջոցառումներին մասնակցելու է մոտ 1 000 ուսանող: Մեր գլխավոր նպատակը և խնդիրն է, որ աջակցենք երիտասարդներին որակավորման բարձրացման հարցում և արտասահմանցի պրոֆեսորները կիսվեն իրենց գիտելիքով և փորձով այս ոլորտներում»,- հայտարարել է Կախա Կալաձեն:
Մասնագետները Թբիլիսի են ժամանելու Ֆրանսիայից, Գերմանիայից, Չեխիայից, Իտալիայից և Լատվիայից, բացի դասընթացներից, արտասահմանցի փորձագետների հանդիպումները կանցկացվեն քաղաքապետարանի համապատասխան քաղաքային ծառայությունների հետ: