Թբիլիսիի քաղաքապետը շնորհավորում է քաղաքացիներին Նովրուզ-Բայրամի առթիվ
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն շնորհավորել է Վրաստանի քաղաքացիներին և հյուրերին Նովրուզ Բայրամի առթիվ։
Ինչպես նա ասել է մայրաքաղաքի կառավարության նիստում, այս տոնը շատերն են նշում Թբիլիսիում, որպես բազմամշակութային քաղաքում, ինչպես նաև ողջ Վրաստանում։
«Երեկ մեկնարկել է Նովրուզ Բայրամի տոնը։ Ցանկանում եմ շնորհավորել Վրաստանի բոլոր քաղաքացիներին և հյուրերին, ովքեր նշում են այս տոնը։ Բնության թարմացման, գարնան, կանաչի, կյանքի, մի տեսակ նոր տարվա տոն է, որը նշվում է ընտանեկան միջավայրում։ Շատ ընտանիքներ նշում են այս օրը մեր բազմամշակութային քաղաքում և ընդհանրապես Վրաստանում: Շնորհավորում եմ նրանցից յուրաքանչյուրին, մաղթում խաղաղություն, բարեկեցություն և առողջություն»,- ասել է Թբիլիսիի քաղաքապետը։