Թբիլիսիի քաղաքապետը Նաձալադեւի թաղամասում բնակվող 99 ընտանիքի բնակելի տարածքի սեփականության վկայականներ է հանձնել
Թբիլիսիի քաղաքապետը Նաձալադեւի թաղամասում բնակվող 99 ընտանիքի բնակելի տարածքի սեփականության վկայականներ է հանձնել

Թբիլիսիի քաղաքապետը Նաձալադեւի թաղամասում բնակվող 99 ընտանիքի բնակելի տարածքի սեփականության վկայականներ է հանձնել։

Տարածքները, որտեղ բնակվել են տեղի բնակիչները՝ առանց սեփականության իրավունքի փաստաթղթի, քաղաքացիներին տրվել են խորհրդանշական գնով՝ մեկ լարիով։

Մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով՝ տարածքների փոխանցումը կշարունակվի։

«Սա շատ կարեւոր ծրագիր է, որը մենք սկսել ենք իրականացնել 2017 թվականից եւ դեռ շարունակում ենք։ 2000-ից ավելի ընտանիքներ բավարարված են և ավելի քան 300 000 միլիոն լարիի գույք արդեն փոխանցվել է։ Նմանատիպ խնդիր ունեցող ընտանիքները կունենան ամեն տեսակի աջակցություն: Նրանք անպայման պետք է դիմեն իրենց իսկ թաղամասի վարչությանը»,- ասել է Կախա Կալաձեն։