Թբիլիսիի քաղաքապետը կայցելի Շվեյցարիայի դաշնային մայրաքաղաք
Թբիլիսիի քաղաքապետը կայցելի Շվեյցարիայի դաշնային մայրաքաղաք

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հուլիսի 11-12-ը պաշտոնական այցով կմեկնի Շվեյցարիայի Համադաշնության դաշնային մայրաքաղաք Բեռն։ Կախա Կալաձեն հանդիպում կունենա Բեռնի քաղաքապետ Ալեք ֆոն Գրաֆենրիդի հետ։

Թբիլիսիի քաղաքապետարանի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այցի շրջանակներում նախատեսվում է Թբիլիսիի և Բեռնի միջև ստորագրել փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում է համագործակցություն քաղաքաշինության, տրանսպորտի, հասարակական անվտանգության, մշակույթի, զբոսաշրջության և այլ ուղղություններով։

Թբիլիսիի քաղաքապետը կմասնակցի նաև Շվեյցարիայում Վրաստանի առաջին դիվանագիտական ​​ներկայացուցչության հուշատախտակի բացման արարողությանը։