Թբիլիսիի քաղաքապետարանում կայացել է հերթական հանդիպումը տուժած վաճառականների հետ
Թբիլիսիի քաղաքապետարանում կայացել է հերթական հանդիպումը՝ կայարանի հրապարակին կից շուկայում առաջացած հրդեհի հետևանքով տուժած վաճառականների հետ։
Այրված շուկան տեսնելուց հետո փոխքաղաքապետ Իրակլի Ղավելաշվիլին ընդունել է տուժածներին քաղաքապետարանում։ Աշխատանքային հանդիպման ժամանակ Ղավելաշվիլին տուժածների նախաձեռնող խմբից ստացել է կոնկրետ տեղեկատվություն տուժածների քանակի, այրված առևտրային և պահեստային տարածքների, ոչնչացված ապրանքների ենթադրյալ արժեքի և այլ տեխնիկական հարցերի վերաբերյալ։
Քննարկվել են տուժածներին օգնություն ցուցաբերելու հնարավոր բոլոր մեխանիզմներն ու սկզբունքները։ Փոխքաղաքապետը տուժածներին խոստացել է աջակցություն ցուցաբերել շուկայի այրված կոնստրուկցիաների ապամոնտաժման և տարածքի մաքրման գործում։
Տուժածների նախաձեռնող խմբի հետ հերթական աշխատանքային հանդիպումը նախատեսված է մի քանի օրից։
Տեղեկությունը տարածում է Թբիլիսիի քաղաքապետարանը։