Թբիլիսիի քաղաքապետարանում քութաիսցի բարձրդասարանցիների համար կայացել է 2019-2021 թվականներին նախատեսված Թբիլիսիի տրանսպորտային քաղաքականության շնորհանդեսը:
Թբիլիսիի քաղաքապետարանը մամլո ծառայության տեղեկությամբ, աշակերտների հետ հանդիպումը կայացել է Թբիլիսիի քաղաքապետարանի և «Վրաստանի դաշինք՝ անվտանգ ճանապարհների համար» կազմակերպության համագործակցության հիման վրա, որի նպատակը դեռահասներին ճանապարհային անվտանգության չափանիշների հետ ծանոթացնելն է:
Տրանսպորտի քաղաքային ծառայության ղեկավար Մամուկա Մումլաձեի հայտարարությամբ, Թբիլիսիի քաղաքապետարանի առաջնահերթություններից մեկը հասարակական տրանսպորտը ժամանակակից չափանիշներին համապատասխան զարգացնելը և ուղևորի շահերին հարմարեցնելն է: