Թբիլիսիի քաղաքապետարանն առողջապահության նախարարությանը փոխանցել է շտապ օգնության 80 նոր ավտոմեքենա (ֆոտո)
Թբիլիսիի քաղաքապետարանը Վրաստանի առողջապահության նախարարությանը փոխանցել է շտապ օգնության 80 նոր, եվրաչափանիշներին համապատասխան ավտոմեքենա:
Ազատության հրապարակում անցկացված արարողությանը ներկա են գտնվել Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, առողջապահության նախարար Էկատերինե տիկարաձեն, արտակարգ իրավիճակների ղեկավար Ավթանդիլ Թալակվաձեն և հյուրեր:
Ինչպես նշվել է միջոցառմանը, նորացված ավտոմեքենաները կբարելավեն շտապ բուժօգնության սպասարկման որակը: