Թբիլիսիի քաղաքապետարանից հայտնել են, որ երթևեկությունը սահմանափակվելու է Ցոտնե Դադիանիի երկրորդ նրբանցքում
Կրծանիսի թաղամասում՝ Ցոտնե Դադիանիի երկրորդ նրբանցքում (Դավիթ Աղմաշենեբելի և Ցոտնե Դադիանի փողոցները միացնող ճանապարհահատվածում) նախատեսվում է կառուցել հեղեղատարների ցանց, որի պատճառով ավտոմեքենաների տեղաշարժը նշված տարածքում կսահմանափակվի։ Այս մասին հայտնում է Թբիլիսիի քաղաքապետարանը։
Նրանց հաղորդմամբ, աշխատանքների ընթացքում հնարավոր կլինի երթևեկել Դավիթ Աղմաշենեբելի փողոցից ուղիղ՝ Ցոտնե Դադիանի փողոցի ուղղությամբ, նաև հակառակ ուղղությամբ։
Ինչպես նշվում է քաղաքապետարանի տեղեկատվության մեջ, ջրամատակարարման ցանցի կազմակերպման աշխատանքները կիրականացվեն հունվարի 10-ից հուլիսի 10-ը։