Թբիլիսիի քաղաքապետարանի տեղեկատվության համաձայն՝ մայրաքաղաքին միացված տարածքներում մաքրվել են ճանապարհները, լցվել է տեխնիկական աղ
Թբիլիսիի քաղաքապետարանի տեղեկատվության համաձայն՝ մայրաքաղաքին միացված տարածքներում մաքրվել են ճանապարհները, լցվել է տեխնիկական աղ

Մայրաքաղաքում տեղացած տեղումների և ցածր ջերմաստիճանի պատճառով «Թբիլսերվիս գրուպը» իրականացնում է ճանապարհների մաքրման աշխատանքներ։ Թբիլիսիի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ այս պահին մոտ 25 տոննա տեխնիկական աղ է լցվել մայրաքաղաքին միացված տարածքներում՝ Տաբախմելա, Կոջորի, Շինդիսի, Կիկեթի, Սամադլո, Ծղնեթի, Ծավկիսի և Բեթանիա։

«Ճանապարհների մաքրման աշխատանքներում ներգրավված է «Թբիլսերվիս գրուպի» մինչև 50 աշխատակից և վեց միավոր հատուկ տեխնիկա։ Աշխատանքներին տեղում ծանոթացել է ընկերության տնօրեն Դավիթ Փաչուլիան։ Ճանապարհների մաքրման գործընթացը կշարունակվի ըստ անհրաժեշտության։ Խնդրի դեպքում քաղաքացիները կարող են կապ հաստատել ինչպես «Թբիլսերվիս գրուպ»-ի, այնպես էլ Թբիլիսիի քաղաքապետարանի թեժ գծի հետ»,- նշված է Թբիլիսիի քաղաքապետարանի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։