Թբիլիսիի քաղաքապետարանի ծառայությունների մի մասի ստուգումը աուդիտի ծառայությունը ավարտելու է տարեվերջին
Թբիլիսիի քաղաքապետարանի ծառայությունների մի մասի ստուգումը աուդիտի ծառայությունը ավարտելու է տարեվերջին

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հայտարարությամբ, քաղաքապետարանի ծառայությունների մի մասի ստուգումը աուդիտի ծառայությունը ավարտելու է տարեվերջին: Նրա խոսքով, մի քանի օրից կարվի հայտարարություն, քաղաքապետարանի կողմից այլ ծառայությունների ստուգման պահանջի կապակցությամբ:

«Քաղաքապետարանի ծառայությունների մի մաս արդեն մուտք է գործել աուդիտի ծառայությունը և ստուգում է: Տարեվերջին պետք է ավարտվեն ստուգումները, սակայն մենք առաջիկա օրերի ընթացքում կանենք հայտարարություն այն կապակցությամբ, որ ցանկանում ենք ևս մի քանի ծառայություն ստուգվի աուդիտի կողմից»,- հայտարարել է Կախա Կալաձեն: