Թբիլիսիի քաղաքապետարանի ծառայությունները պատրաստ են ցուցարարներին օգնություն ցուցաբերել տեխնիկական բոլոր հարցերը կազմակերպելու գործում. Լևան Ջղարկավա
Թբիլիսիի քաղաքապետարանի ծառայությունները պատրաստ են ցուցարարներին օգնություն ցուցաբերել տեխնիկական բոլոր հարցերը կազմակերպելու գործում,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետարանի հասարակական տեսչության ղեկավար Լևան Ջղարկավան՝ լրագրողների հետ զրուցելիս:
Լևան Ջղարկավայի մեկնաբանմամբ, նա ունեցել է մի քանի հանդիպում ցույցի կազմակերպիչների հետ, որտեղ համաձայնել են կոնկրետ մանրամասների շուրջ: Նա կազմակերպիչներին ծանոթացրել է նաև անվտանգության այն անհրաժեշտ կանոնների հետ, որոնք սահմանված են միջգերատեսչական համակարգող խորհրդի կողմից՝ կորոնավիրուսի հետ կապված:
«Այսօրվա ցույցի մասնակիցները Թբիլիսիի քաղաքապետարանին դիմել են ցույց անցկացնելու առնչությամբ: Թբիլիսիի քաղաքապետարանի ծառայությունները պատրաստ են ցուցարարներին օգնություն ցուցաբերել տեխնիկական բոլոր հարցերը կազմակերպելու գործում: Հանդիպել եմ կազմակերպիչներին, որտեղ արձանագրվել է, որ նրանք ցանկանում են Ռուսթավելու պողոտան փակել ժամը 16:00-ից»,- հայտարարել է Լևան Ջղարկավան: