Թբիլիսիի քաղաքապետարանի «Սպորտը՝ ավագ սերնդի համար» ծրագրում ավելացվել են մասնավոր օբյեկտներ՝ «Արենա»-ն և «Օլիմպիկ»-ը
«Արենա» և «Օլիմպիիկ» մասնավոր օբյեկտները ավելացվել են 60 տարեկանից բարձր մարդկանց համար ստեղծված «Սպորտը՝ ավագ սերնդի համար» ծրագրին,- այս մասին քաղաքապետարանի այսօրվա նիստում հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։
Նրա խոսքով, նշված մասնավոր մարզական օբյեկտների օգտագործումն ամբողջությամբ ֆինանսավորվելու է ծրագրում ընդգրկված անձանց համար։
«Անցյալ տարի սկսեցինք «Սպորտը՝ ավագ սերնդի համար» ծրագիրը 60 տարեկանից բարձր մարդկանց համար, որը ենթադրում էր լողավազանների, ֆիթնես սրահների ծառայություններ։ Այս ծրագիրը շարունակվում է, և ելնելով դրան միանալ ցանկացողների թվից՝ որոշեցինք ընդլայնել այն։ Արդյունքում ծրագրին ավելացվել են երկու մասնավոր սպորտային օբյեկտներ, որոնց օգտագործումն ամբողջությամբ կֆինանսավորենք ծրագրում ընդգրկված անանց համար»,- ասել է Կախա Կալաձեն։
Մայրաքաղաքի քաղաքապետը պարզաբանել է, որ ծրագրին մասնակցելու գրանցումը կսկսվի վաղվանից։
«Ծրագրում գրանցվել ցանկացողները պետք է ներկայանան ընտրված մարզական կենտրոն, ներկայացնեն անձը հաստատող և բժշկական փաստաթղթեր, ինչպես նաև գրանցման վայրի մասին տեղեկանք։ Գրանցվելուց հետո նրանք կստանան համապատասխան ծառայություններ՝ ծրագրով նախատեսված պայմաններով»,- ասել է Կախա Կալաձեն։
Նրա խոսքով, նշված ծրագրում կներառվեն նաև այն բազմաֆունկցիոնալ կենտրոնները, որոնք կկառուցվեն Դիդի Դիղոմիում և Վարկեթիլիում։
«Մենք սկսել ենք բազմաֆունկցիոնալ կենտրոնների կառուցումը Վարկեթիլիում և Դիդի Դիղոմիում։ Նշված ծրագրի շրջանակներում աշխատանքներն ընթացքի մեջ են և շուտով կավարտվեն։ Նշված ծրագրում կներառվեն նաեւ այս կենտրոնները։ Այստեղ նույնպես ժամանակ կհատկացվի ավագ սերնդի համար, երբ նրանք կօգտագործեն առկա տարածքները»,- ասել է Կախա Կալաձեն։