Թբիլիսիի քաղաքապետարանի պատվերով ընթացող ենթակառուցվածքային աշխատանքները կվերսկսվեն 2021 թվականի հունվարի 8-ից
Թբիլիսիի քաղաքապետարանի պատվերով ընթացող ենթակառուցվածքային աշխատանքները կվերսկսվեն 2021 թվականի հունվարի 8-ից, – հայտարարել է մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ Թբիլիսիի քաղաքապետարանի կառավարության նիստում:
«Ինչպես գիտեք, քաղաքում տարվում են տարբեր ենթակառուցվածքային աշխատանքներ: Բոլոր ուղղություններով, որտեղ սկսվել է նախագծերի իրականացումը, աշխատանքներն ընթացել են ինչպես միշտ: Շնորհակալ եմ ընկերություններին դրա համար: Նոր տարվա գալուստով երկրում գործում են որոշ սահմանափակումներ, այդ թվում՝ միջքաղաքային տեղաշարժի սահմանափակում, այնպես որ վաղվանից աշխատանքը կդադարեցվի, և կատարող ընկերությունների աշխատակիցները կկարողանան մեկնել շրջաններ: Օբյեկտների վրա աշխատանքները կվերսկսվեն 2021 թվականի հունվարի 8-ից», – ասաց Կախա Կալաձեն: