Թբիլիսիի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մեկնարկում է երիտասարդական սոցիալական ձեռներեցության նախագծերի ֆինանսավորման ծրագիրը
Թբիլիսիի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մեկնարկում է երիտասարդական սոցիալական ձեռներեցության նախագծերի ֆինանսավորման ծրագիրը, որի շրջանակներում կֆինանսավորվի տարբեր ոլորտներում ինչպես ապրանքների, այնպես էլ ծառայությունների ստեղծումը,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ քաղաքապետարանի այսօրվա նիստում։
Նրա խոսքով, նախագծերի իրականացման գործընթացում երիտասարդները կաշխատեն, իսկ հիմնական օգտագործողները իրենք կլինեն։
«Ծրագրի նպատակն է իրականացնել ձեռնարկատիրական հմտություններ ունեցող երիտասարդների նորարարական և կրեատիվ գաղափարներ, երիտասարդների սոցիալ-տնտեսական հզորացում, նրանց զբաղվածության խթանում: Երիտասարդական խմբերի և կազմակերպությունների ֆինանսական կայունության խթանում և հզորացում։ Ծրագրի բյուջեն կազմում է 250.000 լարի, իսկ յուրաքանչյուր նախագծի իրականացման համար քաղաքապետարանից պահանջվող գումարը չպետք է գերազանցի 40 000 լարին»,- ասել է Կախա Կալաձեն։
Թբիլիսիի քաղաքապետի խոսքով՝ նախագծերի ընդունումը կսկսվի սեպտեմբերի 6-ից եւ կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 27-ը։