Թբիլիսիի քաղաքապետարանի մոտ ուսանողներն անցկացրել են ցույց
Թբիլիսիի քաղաքապետարանի մոտ ուսանողներն անցկացրել են ցույց

Թբիլիսիի քաղաքապետարանի մոտ «Կանաչ ակումբ»-ի նախաձեռնությամբ ուսանողներն անցկացրել են ցույց:

Ցուցարարները մայրաքաղաքի ղեկավար անձանցից պահանջել են էկոլոգիապես մաքուր միջավայր, ավտոտրանսպորտային երթևեկության կարգավորում, անսարք ավտոմեքենաների հարցի կարգավորում և համապատասխան բարեփոխումների անցկացում:

Ցույցի մասնակիցների խոսքով, կարևոր է կազմակերպել հասարակական հետազոտություն, որին ակտիվ ներգրավված կլինեն երիտասարդները:

Ակցիայի մասնակիցների նախաձեռնողական խմբին հանդիպել է փոխքաղաքապետ Իրակլի Խմալաձեն: