Թբիլիսիի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել
Թբիլիսիի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել.
Հայտարարության մեջ նշվում է, որ Թբիլիսիի քաղաքապետի լուսանկարով սոցցանցում տարածված մեջբերումը չի համապատասխանում իրականությանը։
«Ֆեյսբուք սոցիալական ցանցում ողջ օրվա ընթացքում վիրուսային տարածում է գտել Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի լուսանկարը՝ իբր իր իսկ մեջբերումով. բայց ես ոչ մի բանի հանդեպ չեմ սառչում։ Ով այդքան շատ է ուզում, բոլորդ լավ գիտեք օդանավակայան տանող ճանապարհը»։ Նշված մեջբերումը Թբիլիսիի քաղաքապետին չի պատկանում և իրականության հետ ոչ մի կապ չունեցող «կեղծիք է»։ Բոլորին կոչ ենք անում չնպաստել ստի տարածմանը։
Խնդրում ենք Թբիլիսիի քաղաքապետարանի հետ կապված ցանկացած տեղեկություն ճշտել քաղաքապետարանի մամուլի ծառայությունում»,- նշված է Թբիլիսիի քաղաքապետարանի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։