Թբիլիսիի քաղաքապետարանի «Ցրված սկլերոզի բուժման դեղերի և հետազոտությունների ֆինանսավորման» ծրագիրը ընդլայնվում է
Դեղորայքն ու հետազոտությունները 100%-ով կֆինանսավորվեն Թբիլիսիի քաղաքապետարանի «Ցրված սկլերոզ» ծրագրի բոլոր շահառուների համար՝ անկախ նրանց սոցիալական վիճակից,- այս մասին քաղաքապետարանի այսօրվա նիստում ասել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։
Նրա խոսքով, մինչ նշված փոփոխությունը ծրագրով մատուցվող ծառայությունները 80%-ով ֆինանսավորվում էին սոցիալապես անապահովների կարգավիճակ չունեցող անձանց։
«Թբիլիսիի քաղաքապետարանի «Ցրված սկլերոզի բուժման դեղերի և հետազոտությունների ֆինանսավորման» ծրագիրը ընդլայնվում է։ Մինչ վերը նշված փոփոխությունը Առողջապահության և սոցիալական ծառայությունների քաղաքային ծառայությունը ծրագրով մատուցվող ծառայությունների 80%-ը տրամադրում էր սոցիալապես անապահովների կարգավիճակ չունեցող անձանց, իսկ ամբողջությամբ՝ 100%-ը՝ սոցիալապես անապահով ընտանիքների միասնական տվյալների բազայում հաշվառվածներին»,- ասել է Կախա Կալաձեն։
Թբիլիսիի քաղաքապետի խոսքով, ծրագրի շրջանակներում տարեկան մոտավորապես 25 000 լարի է տրամադրվում մեկ քաղաքացու համար դեղերի և բարձր տեխնոլոգիական հետազոտությունների ֆինանսավորման համար։
«Թբիլիսիի քաղաքապետարանը «Ցրված սկլերոզի դեղամիջոցներ» ծրագիրը սկսել է 2021 թվականին, և սկզբում ֆինանսավորվել է երկու տեսակի թանկարժեք դեղամիջոց։ 2022 թվականին դեղամիջոցներին ավելացվել է ուղեղի և/կամ ողնաշարի և ողնուղեղի մագնիսական ռեզոնանսային տոմոգրաֆիայի ֆինանսավորումը։ Ծրագրի շահառուները Թբիլիսիում գրանցված Վրաստանի քաղաքացիներն են՝ 15-ից 60 տարեկան ներառյալ։ Մեկ քաղաքացու համար դեղերի և բարձր տեխնոլոգիական հետազոտությունների ֆինանսավորման համար տարեկան տրամադրվում է մինչև 25 հազար լարի գումար։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Առողջապահության և սոցիալական ծառայությունների քաղաքային ծառայության ղեկավար Գելա Չիվիաշվիլիին կատարած աշխատանքի համար»,- ասել է Կախա Կալաձեն։