Թբիլիսիի քաղաքապետարանի առցանց հավելվածների օգտատերերի միավորման ընթացքում, քանի դեռ համակարգը ամբողջությամբ չի կարգավորվել, Թբիլիսիի կայանատեղիներից օգտվողները չեն տուգանվի
Թբիլիսիի քաղաքապետարանի առցանց հավելվածների օգտատերերի միավորման ընթացքում, քանի դեռ համակարգը ամբողջությամբ չի կարգավորվել, Թբիլիսիի կայանատեղիներից օգտվողները չեն տուգանվի

Թբիլիսիի քաղաքապետարանի տարբեր առցանց հավելվածների օգտատերերի միավորման ժամանակահատվածում զոնալ-ժամյա կայանման համակարգի օգտատերերը չեն տուգանվի, քանի դեռ էլեկտրոնային համակարգերն ամբողջությամբ չեն կարգավորվել,- հայտնում է Թբիլիսիի քաղաքապետարանը։

«Թբիլիսիի մունիցիպալ էլեկտրոնային համակարգերի օգտագործումը պարզեցնելու նպատակով տարբեր առցանց հավելվածների օգտատերերը միավորվում են որպես մեկ օգտատեր (մեկ օգտատեր և մեկ գաղտնաբառ), ինչը կհեշտացնի քաղաքացիների աշխատանքը էլեկտրոնային համակարգերում։ Օգտատերերի միավորումից հետո քաղաքացին հնարավորություն կունենա մեկ օգտատիրոջով օգտվել հետևյալ էլեկտրոնային համակարգերից՝ Թբիլիսյան կայանատեղի, Թբիլիսյան տաքսի, առցանց հայտարարությունների պորտալ և այլն։

Բարեփոխման շնորհիվ կշտկվեն տեխնիկական ուշացումները, որի ընթացքում գործելու է արտոնյալ ժամանակաշրջան և զոնա-ժամյա կայանման համակարգից օգտվողները չեն տուգանվի, քանի դեռ էլեկտրոնային համակարգերն ամբողջությամբ չեն կարգավորվել։

Տեխնիկական օգնության կարիք ունենալու դեպքում կարող եք դիմել քաղաքապետարանի սպասարկման կենտրոններ կամ զանգահարել Քաղաքային ծառայությունների զարգացման գործակալության տեխնիկական թեժ գծին՝ 1399»,- նշված է Թբիլիսիի քաղաքապետարանի տեղեկատվության մեջ։