Թբիլիսիի քաղաքապետարանի աջակցությամբ սեպտեմբերի 11-ին կբացվի «Socca Grand Prix 7»-ի միջազգային առաջնությունը
Թբիլիսիի քաղաքապետարանի աջակցությամբ և 7×7 ֆուտբոլային ասոցիացիայի կազմակերպմամբ վաղը՝ սեպտեմբերի 11-ին, ժամը 20:30-ին կբացվի «Socca Grand Prix 7»-ի միջազգային առաջնությունը։ Մրցաշարին կմասնակցեն 13 երկրների 16 թիմեր։
Առաջնությանը մասնակցում են Վրաստանի, ԱՄՆ-ի, Իսպանիայի, Պորտուգալիայի, Մոլդովայի, Կիպրոսի, Հունաստանի, Խորվաթիայի, Ուկրաինայի, Թուրքիայի, Եգիպտոսի, Բելգիայի և Օմանի թիմերը։
Վրաստանից առաջնությանը կմասնակցեն չորս թիմեր՝ Թբիլիսիի քաղաքապետարանը, Բեթլայվը, Ռևայնը և Քրոսթին։ Վաղը առաջնության բացումից հետո Թբիլիսիի քաղաքապետարանի թիմը կհանդիպի Իսպանիայի ընտրանու հետ։
Սա ISF-ի մասնակցությամբ առաջին միջազգային առաջնությունն է, որն անցկացվում է 7×7 ձևաչափով և հանդիսանում է «International Socca Federation»-ի (ISF) և «Socca Georgia Football»-ի համատեղ նախագիծը։
Տեղեկությունը տարածում է Թբիլիսիի քաղաքապետարանը։