Թբիլիսիի քաղաքապետարանը տեղեկություն և տեսանյութ է տարածում «Ախմետելիի թատրոն» մետրոկայանի մուտքի մոտ ուղևորահոսքի մասին
Թբիլիսիի քաղաքապետարանը տեղեկություն և տեսանյութ է տարածում «Ախմետելիի թատրոն» մետրոկայանի մուտքի մոտ ուղևորահոսքի մասին:
«Ցանկանում ենք արձագանքել այսօր, պիկ ժամերին «Ախմետելիի թատրոն» մետրոկայանի մուտքի մոտ ուղևորահոսքի մասին տարածված տեղեկությանը:
Մեկ անգամ ևս ցանկանում եմ հանրությանը հիշեցնել, որ երբ երկրում ծանր համաճարակային դրություն է և կենտրոնական իշխանության կողմից ամեն օր իրականացվում են վարակի տարածման դեմ առանձնահատուկ միջոցառումներ, իհարկե, Թբիլիսիի մունիցիպալիտետը, համակարգող խորհրդի հետ համաձայնությամբ, համապատասխան միջոցներ է ձեռնարկում: Նման միջոցառումներից մեկն է մետրոպոլիտեներում ուղևորահոսքի կառավարումը, որի արդյունքում ուղևորահոսքը լիցքաթափվում է և հերթ է լինում դրսում, բաց տարածքում:
Հենց նույնպես էր կառավարվում հերթն այսօր առավոտյան, պիկ ժամերին, «Ախմետելիի թատրոն» մետրոկայանի մուտքը:
Կոչ ենք անում բնակչությանը, պահպանել հեռավորություն ինչպես փակ, այնպես էլ՝ բաց տարածքում, մետրոկայանների մուտքերի մոտ առկա պատնեշների մոտ, որպեսզի առավելագույնս խուսափենք վարակի տարածման ռիսկից»,- հայտարարում են Թբիլիսիի քաղաքապետարանում: