Թբիլիսիի քաղաքապետարանը տեղեկատվություն է տարածել ճանապարհների մաքրման աշխատանքների վերաբերյալ
Մայրաքաղաքում և Թբիլիսիին միացված տարածքներում շարունակվում են ճանապարհների մաքրման և տեխնիկական աղի թափման աշխատանքները։
Թբիլիսիի քաղաքապետարանի տեղեկություններով՝ ընթացիկ օրերին արդեն 1000 տոննա տեխնիկական աղ է լցվել։
«Թբիլսերվի գրուպ» ՍՊԸ-ի ղեկավար Դավիթ Փաչուլիայի խոսքով, այս փուլում առաջնահերթություն է մնում կենտրոնական փողոցների և պողոտաների մաքրումը։
«Առաջնահերթ խնդիր է կենտրոնական փողոցների և պողոտաների մաքրումը, որպեսզի քաղաքային տրանսպորտը կարողանա անխափան աշխատել։ Ինչ վերաբերում է երկրորդական փողոցներին և նրբանցքներին, ապա «Թբիլսերվի գրուպը» ակտիվորեն համագործակցում է պարեկային ոստիկանության և տրանսպորտային ընկերության հետ, ինչպես նաև օպերատիվ արձագանքում է թեժ գծով ստացված հաղորդագրություններին»,- ասել է Դավիթ Փաչուլիան։
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ճանապարհների մաքրման աշխատանքներում ներգրավված է շուրջ 200 աշխատակից և երեք տասնյակ հատուկ տեխնիկա։
Թբիլիսիի քաղաքապետարանը կոչ է անում բնակչությանը ձմեռային անվադողեր չունենալու դեպքում զերծ մնալ մեքենա վարելուց։
Խնդիրի դեպքում գործում է «Թբիլսերվի գրուպի» և Թբիլիսիի քաղաքապետարանի թեժ գիծը՝ 2 61 90 50, 2 72 22 22։