Թբիլիսիի քաղաքապետարանը սոցիալապես անապահով ուսանողների համար սկսել է ընդունել աշնանային կիսամյակի ուսման վարձի ֆինանսավորման հայտերը
Թբիլիսիի քաղաքապետարանը «սոցիալապես անապահով և հաջող ուսանողներին աջակցության» ենթածրագրի շրջանակներում, սկսել է ընդունել աշնանային կիսամյակի ուսման վարձի ֆինանսավորման դիմումները:
Քաղաքապետարանի հայտարարությամբ, ենթածրագրի շրջանակներում, ֆինանսավորվելու են Թբիլիսիում գրանցված սոցիալապես անապահով այն ուսանողները, որոնց ընտանիքների վարկանիշային միավորը կազմում է 70 000 կամ ավելի պակաս և սովորում են պետության կողմից արտոնագրված մասնավոր և պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում:
Դիմումները ընդունվելու են մինչև նոյեմբերի 30-ը: Հարկավոր է, որ դիմումը և հավելյալ լրատվությունը Թբիլիսիի քաղաքապետարան ներկայացնեն անձամբ ուսանողները:
Ֆինանսավորման համար անհրաժեշտ փաստաթղթերն են՝ անձը հաստատող վկայականի պատճեն, փաստաթուղթ սոցիալապես անապահով ընտանիքների միասնական բազայից, համալսարանից վկայական ուսման վարձի լրիվ նշմամբ, համալսարանի բանկային տվյալները, համալսարանի կողմից տրված ակադեմիական առաջադիմության ցուցանիշը (բացի առաջին կիսամյակի ուսանողներինը), առաջին կիսամյակի ուսանողները պետք է ներկայացնեն միասնական քննություններին ստացած միավորների և արդյունքների մասին վկայականը, երաշխավորություն բարձրագույն ուսումնական հաստատությունից և մոտիվացիոն նամակ:
Սոցիալապես անապահով ուսանողների կրթության ֆինանսավորման փոխանցումը իրականացվում է կիսամյակորեն, տարեկան երկու անգամ, յուրաքանչյուր ուսանողի համար ակադեմիական առաջադիմությունը նախատեսելով, կիսամյակային կրթության վարձի 50, 70 և 100 տոկոսի չափսով (2250 լարի կրթական գրանտի շրջանակներում):
Թբիլիսիի քաղաքապետարանի լրատվությամբ, 2015-2017 թթ.. ենթածրագրի շրջանակներում ֆինանսավորվել է մոտ 6500 սոցիալապես անապահով ուսանող: 2018 թվականին ծրագրի բյուջեն ավելացել է 200 000 լարիով և կազմել 1 200 000 լարի: 2018 թվականի գարնանային կիսամյակում արդեն ֆինանսավորվել է 1000-ից ավելի սոցիալապես անապահով ուսանող:
Ծրագիրը իրականացնում է Թբիլիսիի քաղաքապետարանի մշակույթի, կրթության, սպորտի և երիտասարդության գործերի քաղաքային ծառայությունը:
Հեղինակ -
Edgar Barsegyan