Թբիլիսիի քաղաքապետարանը սկսում է ուսանողների ուսման վարձի ֆինանսավորման դիմումների ընդունումը
Թբիլիսիի քաղաքապետարանը սկսում է ուսանողների ուսման վարձի ֆինանսավորման դիմումների ընդունումը

Սեպտեմբերի 4-ից կընդունվեն սոցիալապես անապահով, բազմազավակ ընտանիքի անդամների և սահմանափակ կարողություններ ունեցող ուսանողների 2024-2025 ուսումնական տարվա աշնանային կիսամյակի ուսման վարձի ֆինանսավորման հայտերը։ Այս մասին Թբիլիսիի քաղաքապետարանի կառավարության նիստում հայտարարել է մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն։

Կախա Կալաձեի խոսքով՝ ուսանողների ֆինանսավորման ծրագիրը զարգանում է ամեն տարի, ծրագրի մեկնարկից ի վեր ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել 20 հազար ուսանողի։

«Թբիլիսիի քաղաքապետարանն իրականացնում է մի շարք կրթական ծրագրեր՝ աջակցելու ուսանողներին, խթանելու նրանց ուսումնառությունն ու մասնագիտական ​​զարգացումը։ Ամենակարևոր ծրագրերից է ուսանողների ուսման ֆինանսավորումը, որի շրջանակներում ֆինանսավորվում են սոցիալապես անապահով, բազմազավակ և սահմանափակ կարողություններ ունեցող ուսանողները բոլոր երեք ակադեմիական մակարդակներում (բակալավրիատ, մագիստրատուրա և դոկտորական):

Ես շատ լավ հասկանում եմ, թե որքան կարևոր է ուսանողներին խթանելն ու աջակցելը, հետևաբար այս ծրագիրը կշարունակվի»,- ասել է Կախա Կալաձեն։

Ծրագրի շրջանակներում Թբիլիսիի քաղաքապետարանի տարածքում գրանցված անձինք, ովքեր ընդգրկված են բակալավրի, մագիստրատուրայի կամ դոկտորականի ակադեմիական մակարդակում, ակտիվ ուսանողի կարգավիճակ ունեն և գտնվում են սոցիալապես անապահով ընտանիքների կամ բազմազավակ ընտանիքում կամ սահմանափակ կարողություններ ունեցող անձի կարգավիճակ ունեն կֆինանսավորվեն։

«Ֆինանսավորվող չափը կախված է նախորդ կիսամյակի առարկաներից ուսանողի ստացած գնահատականների միջին թվաբանական միավորից, ըստ որի ուսանողները կարող են ստանալ կիսամյակյին գումարի շրջանակներում , կազմում է 1125 լարի է կֆինասավորվի 50, 70 կամ 100 տոկոսով : Հայտերն ընդունվում են մինչև 2024 թվականի նոյեմբերի 30-ը»,- ասել է Թբիլիսիի քաղաքապետը։