Թբիլիսիի քաղաքապետարանը սկսում է սպորտային բժշկության և ախտորոշման փորձնական ծրագիրը
Թբիլիսիի քաղաքապետարանը Վրաստանի սպորտային բժշկության ասոցիացիայի հետ համատեղ սկսում է սպորտային բժշկության և ախտորոշման փորձնական ծրագրի իրականացումը,- հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն մունիցիպալ կառավարության այսօրվա նիստում։
Նրա խոսքով, նշված ծրագիրը ներառում է մինչև 18 տարեկան երիտասարդների համալիր բուժզննում, որոնք օգտվում են մարզական կենտրոնների ծառայություններից։
«Սպորտային բժշկության և ախտորոշման պիլոտային ծրագիրը, առաջին փուլում, կներդրվի Թբիլիսիի քաղաքապետարանի ենթակայության մարզական կենտրոններում»,- ասել է Կախա Կալաձեն։
Նրա խոսքով, համալիր բժշկական հետազոտության հիման վրա հանձնարարականներ կարվեն սպորտին ներգրավվելու նպատակահարմարության և առողջության հետագա մոնիտորինգի վերաբերյալ։
«Պիլոտային ծրագրի վերլուծությունների հիման վրա նախատեսվում է սպորտային բժշկության ծառայություններ ներդնել տարբեր մարզական կազմակերպություններում։ Բուժզննումն իրականացվելու է միջազգային ուղեցույցների և արձանագրությունների համաձայն»,- ասել է Կախա Կալաձեն։