Թբիլիսիի քաղաքապետարանը սկսում է սոցիալապես անապահով խավերի, բազմազավակ ընտանիքների անդամների և հաշմանդամություն ունեցող ուսանողների ուսումնառության ֆինանսավորման դիմումների ընդունումը
Թբիլիսիի քաղաքապետարանը ուսանողների ֆինանսավորման ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 6-ից սկսում է 2023-2024 ուսումնական տարվա աշնանային կիսամյակի ուսման վարձի ֆինանսավորման դիմումների ընդունումը սոցիալապես անապահով, բազմազավակ և հաշմանդամություն ունեցող ուսանողների համար։
Մունիցիպալիտետի կառավարության նիստում մայրաքաղաքի քաղաքապետը դիմել է ուսանողներին՝ համապատասխան փաստաթղթերը ժամանակին ներկայացնել Թբիլիսիի քաղաքապետարան։
«Ցանկանում եմ դիմել այն ուսանողներին, ովքեր նշված ծրագրում են, որ ակտիվ լինեն։ Ֆինանսավորում ստանալու համար ուսանողները մինչև նոյեմբերի 30-ը պետք է համապատասխան փաստաթղթեր ներկայացնեն Թբիլիսիի քաղաքապետարան։ Հայտ հնարավոր է ներկայացնել նաև Թբիլիսիի շրջանային վարչակազմերի սպասարկման կենտրոններում կամ www.ms.gov.ge էլեկտրոնային հարթակում։ Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և այլ մանրամասն տեղեկություններ կտեղադրվեն Թբիլիսիի քաղաքապետարանի կայքէջում»,- ասել է Կախա Կալաձեն։
Ֆինանսավորման եղանակի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է Թբիլիսիի քաղաքապետարանի կայքէջում։
Տեղեկությունը տարածում է Թբիլիսիի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։