Թբիլիսիի քաղաքապետարանը սկսում է «Ղրմաղելե» մետրոկայարանին հարող հրապարակի կապիտալ վերականգնումը
Մեկնարկում է Նաձալադևի շրջանի «Ղրմաղելե» մետրոայարանի հարևանությամբ հրապարակի կապիտալ վերականգնումը
Ինչպես Թբիլիսիի քաղաքապետարանի կառավարության նիստում հայտնել է մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն, 7000 քմ տարածքի վրա կիրականացվեն ենթակառուցվածքային և կանաչապատման աշխատանքներ։
«Հրապարակն ամբողջությամբ կկազմակերպվի ու կվերանորոգվի, կտեղադրվեն մանկական ժամանցային ատրակցիոններ, սիմուլյատորներ, տեսախցիկներ, կկազմակերպվի ոռոգման համակարգ, կտնկվեն նոր ծառեր ու բույսեր։ Այս ուղղությամբ մի շարք կարևոր ծրագրեր ենք իրականացրել քաղաքի տարբեր թաղամասերում։ Կանաչ և հանգստի գոտիների առկայությունը շատ կարևոր է, և ես ուրախ եմ, որ Նաձալադևի շրջանի «Ղրմաղելե» մետրոկայարանի հարևանությամբ գտնվող այգին ամբողջությամբ կվերանորոգվի»,- ասել է Կախա Կալաձեն։