Թբիլիսիի քաղաքապետարանը սկսում է երիտասարդների ձեռներեցության նախագծերի ֆինանսավորման ծրագիր
Քաղաքապետարանը մեկնարկում է սոցիալական ձեռներեցության նախագծերի ֆինանսավորման ծրագիր՝ սոցիալական ձեռնարկություններին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու և երիտասարդների զբաղվածության նպատակով։ Այդ մասին Թբիլիսիի քաղաքապետարանի կառավարության նիստում հայտարարել է մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն։
Նրա խոսքով, ծրագրով ֆինանսավորվելու են սոցիալական առաքելություն ունեցող նախագծեր, ինչպես նաև ապրանքների և ծառայությունների ստեղծում։
Կախա Կալաձեի խոսքով՝ մեկ նախագծի շրջանակներում ֆինանսավորման առավելագույն սահմանաչափը 30 հազար լարի է։
Նրա տեղեկացմամբ՝ նախագծի հայտի ձևը մարտի 10-ից կտեղադրվի քաղաքապետարանի պաշտոնական կայքում, իսկ հայտերն ընդունվելու են քաղաքապետարանում, ինչպես նաև էլեկտրոնային՝ www.ms.gov.ge կայքի միջոցով մինչև մարտի 30-ը:
«Նախագծի շրջանակներում հնարավոր է ֆինանսավորել սարքավորումների, մեքենաների, այլ նյութատեխնիկական միջոցների և նյութերի, ինչպես նաև նախագծերի համար պահանջվող տարբեր ծառայությունների և շահագործման ծախսերը: Շահագրգիռ անձանց և կազմակերպություններին տեղեկացնելու համար Մշակույթի, կրթության, սպորտի և երիտասարդության հարցերի քաղաքային ծառայությունը մինչև հայտերը ստանալը շնորհանդես կանցկացնի»,- ասել է Կախա Կալաձեն։