Թբիլիսիի քաղաքապետարանը սկսել է ուսանողների ուսման վարձի ֆինանսավորման հայտերի ընդունումը

15:27, 05.03.2025

«Ուսանողների ֆինանսավորման ծրագրի» շրջանակներում Թբիլիսիի քաղաքապետարանը սկսում է 2024-2025 ուսումնական տարվա գարնանային կիսամյակի ուսման վարձի ֆինանսավորման հայտերի ընդունումը։ Այս մասին Թբիլիսիի քաղաքապետարանի կառավարության նիստում հայտարարել է մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն։

«Ծրագիրը ֆինանսավորելու է սոցիալապես անապահով մարդկանց, բազմազավակ ընտանիքների անդամներին, սահմանափակ կարողություններ ունեցող ուսանողներին։ Թբիլիսիի քաղաքապետարանից ստացվող ֆինանսավորման չափը կախված է ուսանողների ակադեմիական արդյունքներից»,- ասել է Կախա Կալաձեն։

Նա ասաց, որ այս աջակցությունն չափազանց կարևոր է ուսանողների համար։

«Մենք միշտ կկանգնենք մեր երիտասարդների կողքին՝ օգնելու նրանց հասնելու ապագա հաջողությունների: Դուք այժմ կարող եք հայտերը ներկայացնել, և մենք կկանգնենք յուրաքանչյուր մարդու և ընտանիքի կողքին, ով դրա կարիքն ունի»,- նշել է մայրաքաղաքի քաղաքապետը։

Նա հայտնեց, որ «Ուսանողների ֆինանսավորման ծրագրով» 2024 թվականին ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել շուրջ 5000 ուսանողի։

Հայտերն ընդունվում են այսօրվանից և կշարունակվեն մինչև մայիսի 31-ը։

Նմանատիպ