Վրաստանում համընդհանուր կարատին հայտարարելու վերաբերյալ Թբիլիսիի քաղաքապետարանը տարածում է հայտարարություն: Քաղաքապետարանը բնակչությանը զգուշացնում է, որ մայրաքաղաքում սկսում են գործել լրացուցիչ սահմանափակումներ:
«Երկրում ստեղծված իրավիճակից ելնելով, մայրաքաղաքում կգործեն լրացուցիչ սահմանափակումններ: Արտակարգ իրավիճակը խստացնելու որոշում է կայացրել միջգերատեսչական համակարգող խորհուրդը՝ կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումների շրջանակներում:
Մասնավորապես, մարտի 31-ից, արգելվում է ցանկացած տիպի հասարակական տրանսպորտով, այդ թվում՝ Թբիլիսիի «Մետրոպոլիտենով» տեղաշարժը: Արգելքը կգործի ինչպես Թբիլիսիի մունիցիպալիտետում, այնպես էլ՝ երկրի մնացած տարածքում:
Թբիլիսիում թույլատրված կլինի երթևեկել միայն թեթև մարդատար ավտոմեքենայով, այդ թվում՝ տաքսիով, այն դեպքում, եթե լիովին հաշվի առնված լինեն առողջապահության նախարարության հանձնարարականները – ավտոմեքենայում, ներառյալ վարորդը, պետք է գտնվի ընդամենը երեք մարդ, նրանցից երկուսը պետք է նստած լինի հետևի նստատեղին, որոշակի հեռավորություն պահպանելով:
Մեկ անգամ ևս հիշեցնում ենք մեր քաղաքացիներին, հատկապես տաքսու վարորդներին, որ ուղևոր փոխադրելու ժամանակ, բացել ավտոմեքենայի պատուհանները, հակառակ դեպքում, համապատասխան մարմինները կգործեն օրենքից ելնելով»,- հայտարարում են Թբիլիսիի քաղաքապետարանում: