Թբիլիսիի քաղաքապետարանը մեկնարկում է Սիոնի տաճարի վերականգնման նախագիծը
Թբիլիսիի զարգացման հիմնադրամը մեկնարկում է Սիոնի տաճարի վերականգնման նախագիծը, այսօր քաղաքային կառավարության նիստում հայտարարեց Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։
Նրա խոսքով՝ տաճարը և նրա զանգակատունը մշակութային ժառանգության կարգավիճակ ունեցող հուշարձաններ են։
«Մշակութային ժառանգության կարգավիճակ ունեցող հուշարձանների գոյությունը մեծ հարստություն է մեր քաղաքի համար։ Մենք այս ուղղությամբ մի շարք կարևոր նախագծեր ենք իրականացրել։ Թբիլիսիի զարգացման հիմնադրամն այժմ մեկնարկում է Սիոնի տաճարի վերականգնման նախագիծը», – ասել է Կախա Կալաձեն։
Մայրաքաղաքի քաղաքապետի խոսքով՝ աշխատանքները կավարտվեն հոկտեմբերի վերջին։
«Տաճարի տանիքի և զանգակատան առկա վիճակը վնասված է, ինչի պատճառով ներհոսող տեղումները վնասում են պատերը և սպառնալիք են ներկայացնում տաճարի որմնանկարներին։ Համապատասխանաբար, տաճարի այս հատվածում կիրականացվի վերականգնողական աշխատանքներ։ Մրցութային ընթացակարգերն ավարտվել են, հաղթող ընկերությունը որոշվել է, որի հետ պայմանագիրն արդեն ստորագրվել է», – նշել է Կախա Կալաձեն։