Թբիլիսիի քաղաքապետարանը մայիսի 26-ին Ռուսթավելի պողոտայում կկազմակերպի գաստրոնոմիական գոտի
Թբիլիսիի քաղաքապետարանը Անկախության օրվա միջոցառումների շրջանակում Ռուսթավելի պողոտայում գաստրոնոմիական գոտի կկազմակերպի։
Ժամը 10:00-ից մինչև 22:00-ը Ռուսթավելի պողոտայում հյուրերին կընդունեն տարբեր տարածքներ և թեմատիկ միջոցառումներ:
Արչիլ Ջորջաձեի և Լադո Գուդիաշվիլի փողոցների հարևանությամբ կանցկացվի գաստրոնոմիական փառատոն, խոհարարական վարպետության դասեր, սոմելյեների վարպետության դաս՝ գինու ավանդական տեսակների և ուտեստների համադրման վերաբերյալ, ինչպես նաև կենդանի էլեկտրոնային երաժշտության շոուներ։
Ժամը 11:00-22:00 հանդիսատեսի առջև ելույթ կունենան DJ DONA-ն, DJ KASHIA-ն, DJ JASHKI-ն, DJ JUKA-ն, DJ ALEX-ը և DJ GREKOFF-ը:
Ժամը 13:00-16:30-ը Վրաստանի կերպարվեստի թանգարանի հարևանությամբ կազմակերպված բեմում խոհարարական վարպետության դասեր կանցկացնեն խոհարարներ Թեմո Կարդենախիշվիլին, Սոսո Ջաբանաշվիլին, Լուկա Տոդուան և Թորգա Գոգոչուրին, ինչպես նաև հրուշակագործ Թամունա Ցիկլաուրին։
Ժամը 17:00-17:40-ը կանցկացվի սոմելյեների վարպետության դաս՝ «Վրացական գինու պատմություն և ավանդույթներ», որը կվարեն սոմելյերների ասոցիացիայի նախագահ Շալվա Խեցուրիանին և 2018 թվականի լավագույն սոմելյե Թամազ Թամազաշվիլին:
Տեղեկությունը տարածում է Թբիլիսիի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։