Թբիլիսիի քաղաքապետարանը կթարմացնի մայրաքաղաքի մուտքում և ելքում գտնվող ցուցատախտակները
Թբիլիսիի քաղաքապետարանի ճարտարապետության բաժինը մրցույթ կհայտարարի մայրաքաղաքի մուտքի և ելքի ցուցատախտակները թարմացնելու նպատակով։ Այս մասին Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է քաղաքապետարանի նիստի ժամանակ։
Նրա խոսքով՝ ցուցատախտակները վաղուց են հնացել և պետք է լինեն ժամանակակից ու վերափոխված։ Կալաձեն հանձնարարել է բաժնի ղեկավարին սկսել համապատասխան փաստաթղթերի պատրաստումը և սահմանել մրցույթի կանոնները։
Նա նշել է, որ մրցույթին կարող են մասնակցել բոլոր հետաքրքրված անձինք։